«Սենդիի» զոհերի թիվը ԱՄՆ-ում, ըստ վերջին տվյալների, կազմել է 96 մարդ, հաղորդում է Reuters գործակալությունը:
Ավելի վաղ հաղորդվում էր 80 զոհվածների մասին:
Վերջին տվյալների համաձայն՝ նյու Յորք նահանգում աղետի զոհ է դարձել նվազագույնը 47 մարդ, որոնցից 39-ը՝ Նյու Յորքում: Նյու Ջերսիում զոհվածների թիվը 13 է: Մերիլենդում փոթորկին զոհ է գնացել 11 մարդ, նույնքան մարդ է զոհվել Փենսիլվանիայում:
Զոհվածների ցուցակում կան նաև Արևմտյան Վիրջինիայի, Քոնեքթիկուտի ու Հյուսիսային Կարոլինայի բնակիչներ: Եվս մեկ մարդ զոհվել է Տորոնտոյում: