Եվրամիության երկրների ներկայացուցիչները չորեքշաբթի օրը նախնական համաձայնություն են ձեռք բերել, պատժամիջոցների ցուցակում Ռուսաստանում գտնվող ընկերությունների չափանիշներում փոփոխություններ սահմանելու մասին, ինչն էլ թույլ կտա առաջիկայում ընդլայնել այն: Այս մասին գրում է Reuters-ը:
Նշվում է, որ վերոնշյալ որոշումը կարող է ընդունվել հենց հաջորդ երկուշաբթի օրը` մայիսի 12-ին, ԵՄ երկրների արտգործ նախարարների Բրյուսելում հանդիպման ժամանակ: Բացի այդ, կքննարկվի նաև մի քանի անձանց դեմ ևս պատժամիջոցների սահմանումը: Հնարավոր է, այս որոշումը ևս ընդունվի երկուշաբթի օրը:










































