Անջելինա Ջոլին ներկայացել է Saint Laurent-ի կրեատիվ տնօրեն Էդի Սլիմանի օբյեկտիվի առջև. նրանց համագործակցությամբ ստեղծված լուսանկարները հայտնվել են Elle US-ի հունիսյան համարում։
Պարբերականին տված հարցազրույցում դերասանուհին պատմել է Բրեդ Փիթի, «Մալեֆիսենտայի», հարսանեկան ծրագրերի և երեխաների մասին:
«Անկոտրումը» դրամայի մասին դերասանուհին պատմել է. «Ես երջանիկ եմ, որ կարող եմ այնպիսի բան անել, որը կապված է ոչ թե իմ ֆիզիկական ներկայության, այլ ներքին աշխարհի հետ: Դա ուրախացնում է ինձ: Այդ պայմաններում ես ինձ ավելի հանգիստ եմ զգում: Դա ես եմ, իրականում ես, ով հանդես է գալիս որպես ռեժիսոր»:
«Մալեֆիսենտայի» մասին Անջելինան պատմել է, որ կերպարը վախեցրել է իրեն և միանգամից ձգել:
Արքայադուստր Ավրորայի կերպարում կարող էր հանդես գալ միայն այնպիսի երեխա, որը չէր վախենա Ջոլիի գրիմից, և այդ դերը կատարել է նրա դուստրը՝ Վիվյենը:
Անջելինան պատմել է, որ ավելի երիտասարդ տարիքում շփվող չի եղել, իսկ 14 տարեկան հասակում միայն մի քանի ընկեր է ունեցել և սկսել է միերիտասարդի հետ հանդիպել:
Աստղը պատմել է նաև մոր հանդեպ ունեցած սիրո մասին, որը ձվարանների քաղցկեղից մահացել է 56 տարեկան հասակում:
Ջոլին խոստովանել է, որ երբեք չի մտածել, որ երեխաներ կունենա, կսիրահարվի և իրեն հարմար տղամարդու կհանդիպի: Իսկ հարսանիքի մասին նա ասել է, որ առայժմ չգիտի, թե այն երբ տեղի կունենա:










































