«Բարսելոնա»-ի նախագահ Սանդրո Ռոսելն առաջարկել է կրճատել Իսպանիայի Բարձրագույն դիվիզիոնի ակումբների քանակը և հասցնել այն 16 թիմերի: Այդ մասին են հայտնում իսպանական լրատվամիջոցները:
Ռոսելն առաջարկում է, որպեսզի Պրիմերայում հանդես գան ոչ թե 20, այլ 16 թիմեր, որից 8-ը Չեմպիոնների Լիգա անցնելու հնարավորություն կստանան: Կատալոնական ակումբի նախագահը նաև առաջարկում է ընդլայնել Չեմպիոնների Լիգայում ելույթ ունեցող թիմերի քանակը` 32-ից` մինչև 64 մասնակցի:
Իսպանիայի առաջնությունում 9-12 տեղերը զբաղեցրած թիմերը դուրս կգան Եվրոպայի Լիգա, իսկ 12-րդը` հանդես կգա Սեգունդայում, որն իր հերթին Ռոսելն առաջարկում է ընդլայնել մինչև 32 թիմերի:
Նշենք, որ Ռոսելն արդեն բազմիցս է հանդես եկել նման առաջարկով: «Բարսելոնա»-ի նախագահի կարծիքով, նվազեցնելով Իսպանիայի էլիտար դիվիզիոնում հանդես եկող թիմերի քանակը, մրցաշարն ավելի դիտարժան կլինի, իսկ ակումբներն ավելի սուր մրցակցություն կցուցադրեն:







































