Մյունխենի «Բավարիա»-ի պատվավոր նախագահ Ֆրանց Բեկենբաուերն իր կարծիքն է հայտնել Գերմանիայի գավաթի խաղարկության եզրափակիչի մասին, որի շրջանակներում մյունխենյան ակումբը դիմակայություն կանցկացնի Դորտմունդի «Բորուսիա»-ի հետ:
«Հաշվի առնելով թիմերի ներկայիս մարզավիճակը կարող եմ ասել, որ շանսերի հարաբերակցությունը 60:40 է` հօգուտ «Բորուսիա»-ի:
Դորտմունդցիներն արդեն հաղթահարել են անկման փուլը, իսկ «Բավարիա»-ն դեռ ճգնաժամի միջնամասում է: Հուսով եմ, որ այս հանդիպման ժամանակ Լևանդովսկին չի ցանկանա իր գոլերով տպավորություն գործել ապագա մարզչի վրա»,- ասել է Բեկենբաուերը:









































