Քուվեյթի ընդդիմության առաջնորդը հազարավոր ցուցարարների պահանջով բանտից ազատ է արձակվել։
Երկուշաբթի օրը ձերբակալված Մուսալամ Բարաքը չի ընդունում իրեն ներկայացված մեղադրանքը, որ իր ելույթով խարխլել է Քուվեյթի էմիրի վարկանիշը։
Հոկտեմբերի սկզբին Քուվեյթում ընտրությունների վերաբերյալ օրենքում փոփոխությունների դեմ կազմակերպված ցույցերի ժամանակ Բարաքը հայտարարել է, որ երկիրը չպետք է դառնա բռնակալական:
Երկրի ՆԳՆ-ն զգուշացրել է, որ ընտրություններից առաջ մտադիր է դիմակայել նոյեմբերի ընթացքում կայանալիք ցանկացած ցույցի:









































