Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Տոմաս Մյուլլերը բացառել է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո մյունխենյան ակումբից հեռանալու հնարավորությունը:
Շրջանառվող լուրերը ֆուտբոլիստի անունը կապում էին «Բարսելոնա»-ի և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հետ:
«Վստահորեն կարող եմ ասել, որ չեմ պատրաստվում հեռանալ «Բավարիա»-ից: Սակայն ապագայիս համար ոչինչ չեմ կարող երաշխավորել»,- ասել է Մյուլլերը:
Հիշեցնենք` մեկնաբանելով ֆուտբոլիստի` մյունխենյան ակումբը լքելու մասին շրջանառվող լուրերը, կառավարման խորհրդի նախագահ Կառլ Հաննց Ռումենիգեն նշել է, որ թիմը չի խոչընդոտի իրադարձությունների նման զարգացմանը:


































