Ամերիկյան խանութներում վաճառքի է հանվել iPhone սմարթֆոնների նոր պատյան, որն ի վիճակի է իր տիրոջը պաշտպանել գողերից և հանցագործներից։ Այս մասին հաղորդում է Gizmag.com-ը:
Պատյանի գյուտարարը Սքոթ Մաքֆերսոնն է, ով իր դստերը ուղարկել է քոլեջ սովորելու և որոշել է ապահովել նրա անվտանգությունը: Իմանալով, որ երիտասարդներն առանց իրենց iPhone-ի տանից դուրս չեն գալիս` նա հատուկ պաշտպանական պատյան է պատրաստել, որին ամրացրել է պղպեղի սրվակ:
Հարձակման դեպքում պատյանի տերը պետք է սմարթֆոնի հետևի մասը ուղղի չարագործի դեմքին և սեղմի կոճակը, որից հետո սրվակից այրող նյութ կցողա: Բացի ինքնապաշտպանական գործառույթից, պատյանը նաև իր ավանդական դերն է կատարում` պաշտպանելով սմարթֆոնը քերծվածքներից:
Նշենք, որ Spraytect-ի արժեքը 39,95 դոլար է, իսկ հավելյալ «պղպեղային մարտկոցը» կարելի է ձեռք բերել 17,95 դոլարով:







































