Հարավային Կորեայի կենդանաբանական այգիներից մեկում ապրող Կոշիկ անունով փիղը սովորել է կրկնօրինակել իրեն խնամողների ձայները` արտաբերելով «ողջույն», «նստիր» և «լավ» բառերը:
Վիեննայի համալսարանի հետազոտողները կարծում են, որ փիղը չի հասկանում իր արտաբերած բառերի իմաստը:
Սակայն փաստը, որ փիղը կարողանում է մարդկային բառեր արտաբերել, շատ կարևոր է մարդկանց և կենդանիների լեզվական ապարատի էվոլյուցիայի և լեզուների պատմության ուսումնասիրման համար, հայտնել են գիտնականները:










































