Ղազախստանում Հաղթանակի օրվա տոնակատարությունների ժամանակ չեն օգտագործվի սև և նարնջագույն Գեորգիևյան ժապավենները: Ռուսական դեսպանատանը խորհուրդ է տրվել զերծ մնալ դրանց բաժանումից: Այս մասին հայտնում է Kazakhstan-Onlinе-ը:
Աստանայում շքերթի ժամանակ կկիրառվեն Հաղթանակի ավանդական գույնով՝ կարմիրով և ազգային փիրուզագույնով ժապավեններ:
Պարբերականն իր թվիթերյան էջում գրում է, որ Գեորգիևյան ժապավեններից հրաժարվելը չի նշանակում, որ Ղազախստանում իշխանությունը զավթել են ֆաշիստները:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Գեորգիևյան ժապավեններից հրաժարվել էր Ուկրաինան, իսկ Բելառուսում արշավ է սկսվել ժապավենների կիրառման դեմ:









































