ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավար և նախագահ Դիդյե Բուրգհալթերը երեքշաբթի օրը առաջարկել է «ճանապարհային քարտեզ»՝ մինչ մայիսի 25-ին կայանալիք Ուկրաինայի նախագահական ընտրությունները: Այս մասին գրում է Ria Novosti-ն:
Ըստ Բուրգհալթերի առաջարկության՝ միջազգային հանրությունը համատեղ պետք է աջակցի մայիսի 25-ին կայանալիք նախագահական ընտրությունները, ինչպես նաև հարցում անցկացնի ապակենտրոնացման վերաբերյալ՝ կապված ազգային երկխոսության հետ, ներառյալ Ուկրաինայի շրջաններում կլոր սեղանները: Պետք է նաև վերսկսվեն ժնևյան պայմանավորվածությունների պարտավորությունները:
«Էական է, որպեսզի ժնևյան հայտարարության բոլոր 4 կողմերը աջակցեն այդ ճանապարհային քարտեզը և այն իրագործեն՝ որպես գործողությունների ծրագիր: Այժմ Շվեյցարիայի կառավարությունը բոլոր 4 կողմերի հետ խորհրդակցում է, թե ինչպես առաջ ընթանալ այդ հարցով»,- ասել է Բուրքհալթերը:









































