Օբաման կհանդիպի Սիրիայի ընդդիմադիր և հեղափոխական ուժերի ազգային կոալիցիայի ղեկավար Ահմեդ Ջարբայի հետ: Այս մասին France Press-ին հայտնել է Սպիտակ տան աղբյուրը:
«Սպասում ենք, որ նախագահը կհանդիպի նրա հետ»,- ասել է գործակալության զրուցակիցը՝ չհստակեցնելով, թե երբ կկայանա հանդիպումը:
Ջարբան մայիսի 7-ին 8-օրյա այցով կմեկնի Վաշինգտոն: Հայտնի է նաև, որ այս շաբաթ Օբաման կայցելի Կալիֆոռնիա:
Ինչպես սպասվում է, Ջարբան կձգտի հասնել նրան, որ ԱՄՆ-ը սիրիական ընդդիմությանը տրամադրի սպառազինության առաջադեմ համակարգեր: Ջարբան կհանդիպի նաև պետքարտուղար Ջոն Քերիի, ազգային անվտանգության հարցերով նախագահի խորհրդական Սյուզան Ռայսի, Կոնգրեսի երկու կուսակցությունների առաջնորդների ու սենատորների հետ:







































