Կատալոնական «Բարսելոնա»-ի ու Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող Լիոնել Անդրես Մեսսին խոսել է իր և «Ռեալ»-ի ու Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներ Քրիշտիանու Ռոնալդուի և Պեպեի հարաբերությունների մասին:
«Ինձ չեն անհանգստացնում երկրպագուների բղավոցները: Բնական է, որ նրանք փորձելու են շեղել քեզ:
Իսկ ինչ կարող եմ ասել «Ռեալ»-ի մասին. մադրիդյան թիմն աշխարհի լավագույն ակումբներից է, և ինձ համար միշտ հաճելի է խաղալ նրանց հետ:
Քրիշտիանու Ռոնալդուն հանդիսանում է աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկը, իսկ Պեպեն հիասքանչ պաշտպան է»,- ասել է Մեսսին:








































