Այս տարի «Եվրատեսիլի» ժամանակ Ղրիմի բնակիչները կկարողանան քվեարկել Ռուսաստանի օգտին, քանի որ նրանց ձայները հաշվվելու են որպես ուկրաինական, հաղորդում է ITAR-TASS-ը: Այդ կերպ Ղրիմի թերակղզու բնակիչները կկարողանան Ռուսաստանի օգտին քվեարկել, սակայն չեն կարողանա իրենց ձայնը տալ Ուկրաինային:
«Դա կապված է այն բանի հետ, թե որ երկրին է միացված ցանցը: Եթե Ռուսաստանին՝ ապա ձայները ռուսական կհամարվեն, եթե Ուկրաինային՝ ապա որպես ուկրաինական»,- մանրամասնել է մրցույթի կազմակերպիչը:
Ներկա դրությամբ, թերակղզում ռուսական օպերատորներ չեն աշխատում:








































