Արմատական «Ջեբհաթ Ալ-Նուսրա» խմբավորման ստորաբաժանումներից մեկի ղեկավար Ալի Ան-Նայիմին և նրա կինը զոհվել են Սիրիայի Դերյա գավառում մայիսի 5-ի լույս 6-ի գիշերը ականի պայթելու հետևանքով: Այս մասին գրում է Interfax-ը` վկայակոչելով տեղի ԶԼՄ-ներին:
Ահաբեկչությունը տեղի է ունեցել Բուսրա Աշ-Շամ քաղաքի շրջակայքում: Գործի է դրվել պայթուցիկ սարքը:








































