«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի կարծիքով՝ ոչ իշխանական չորս ուժերի հետ պետք է համագործակցեն նաև արտախորհրդարանական քաղաքական ուժեր և գործիչներ:
«Առաջին լրատվական»-ը Իսագուլյանից հետաքրքրվեց, թե հնարավո՞ր է՝ այդ ուժերին միանա նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որը վերջին շրջանում քննադատում է իշխանություններին:
Ի պատասխան մեր հարցադրմանը՝ Գառնիկ Իսագուլյանն ասաց․ «Չգիտեմ ինչու՝ այս հարցը շատ ցավոտ հարց ենք դարձնում: Երբ ես նախաձեռնում էի երեք նախագահների հանդիպում, իմ խնդիրը մեկն էր, որ նրանք իրավունք չունեն իրենց քաղաքականությունից դուրս դնել և ներքաղաքական, և արտաքին քաղաքական հարցերում: Ես չեմ համարում, որ որևէ մեկի քաղաքականությունում լինելը վատ երևույթ է՝ առավել ևս առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի և Ռոբերտ Քոչարյանի ակտիվությունը: Նրանք կարող են որոշակի օժանդակություն բերել, շատ լավ կլինի, որ նրանք ակտիվանան՝ նույնիսկ միասին»:
Նրա խոսքերով՝ եթե առաջանա նման հնարավորություն, որ առաջին, երկրորդ նախագահները միասին խնդիրներ լուծեն՝ ողջունելի երևույթ է:
Մանրամասները՝ մեր տեսանյութում







































