Բենեդիկտ Քեմբերբետչը Փոլ Մակգիգանի՝ The Beatles-ի մենեջեր Բրայան Էպշտեյնին նվիրված ֆիլմում կմարմնավորի գլխավոր դերակատարներից մեկին: Այս մասին հայտնում է The Hollywood Reporter-ը:
Էպշտեյնը համագործակցել է The Beatles-ի հետ 1961 թվականից մինչև իր մահը՝ 1967 թ. օգոստոսը: Մենեջերին հաճախ անվանում էին «հինգերորդ բիթլ»: Մակգիգանի կենսագրական ժապավենը նույնպես կկոչվի «Հինգերորդ բիթլը» (The Fifth Beatle): Նախագծի պրոդյուսերը Թոմ Հենքսն է:
Քեմբերբետչն արդեն համագործակցել է Մակգիգանի հետ: Վերջինս նկարահանել է եթեր դուրս եկած «Շերլոկ» սերիալի 6 էպիզոդներից 4-ը, որտեղ դերասանը մարմնավորում է ժամանակակից Շերլոկ Հոլմսին:
Փոլ Մակգիգանը նկարահանել է «Թթվածնային տուն», «Սլևինի երջանիկ թիվը» ֆիլմերը:
2012 թ. հոկտեմբերի սկզբին հայտարարվել էր, որ DreamWorks-ի դերասանը գուցե խաղա Ջուլիան Ասանժի դերում:









































