Թել Ավիվի համալսարանի գիտնականները 2013-ին Եվրոպայում ֆիքսել են հակասեմականության «բռնկում»: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն:
Իսրայելցի հետազոտողների խոսքով՝ ողջ աշխարհում հակասեմականության մակարդակն աճում է՝ չնայած այն բանին, որ 2013-ին հրեաների նկատմամբ բռնությունը դրսևորվել է 20 տոկոսով ավելի հազվադեպ, քան 2012-ին:
Գիտնականները հակասեմականության բռնկումը կապում են աշխարհի շատ երկրներում բարդ սոցիալական վիճակի, ինչպես նաև աշխարհի տարբեր տարածաշրջաններում մի շարք քաղաքական հակամարտությունների սրման հետ:
Հետազոտության ընթացքում գիտնականները հարցման են ենթարկել եվրոպական 8 երկրներում ապրող 6000 հրեաների, ինչպես նաև վերլուծել ազգամիջյան ատելության հողի վրա իրագործված հանցագործությունների թիվը:












































