Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) տվյալներ է հրապարակել, ըստ որոնց՝ ծննդաբերությունից կամ հղիության ընթացքում բարդություններից մահացող կանանց թիվը 1990 թվականից ի վեր գրեթե կիսով չավ կրճատվել է: Այս մասին տեղեկացնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Սակայն ԱՀԿ-ի տվյալներով՝ աշխարհում յուրաքանչյուր ժամ այդպիսի խնդիրների հետևանքով մահանում է մինչև 33 կին, հիմնականում՝ այնպիսի ախտանիշներից, որոնք բուժելի են, օրինակ՝ դիաբետից, ՄԻԱՎ-ից, մալարիայից կամ հղիության ընթացքում այլ բարդություններից:
ԱՀԿ-ն հաստատել է, որ մինչև հիմա պահպանվում է հարուստ և աղքատ երկրներում կանանց մահացության մակարդակի հսկայական տարբերությունը: Սակայն որոշ զարգացած երկրներում, օրինակ՝ ԱՄՆ-ում, վերջին տարիներին կանանց մահացությունն աճում է ճարպակալության, ուշացած ծննդաբերությունների և արհեստական բեղմնավորման միջոցների օգտագործման պատճառով:









































