ԱՄՆ-ում Google ընկերությունը օնլայն խանութներից գնումների առաքման համար գործի կդնի իր ինքնակառավարվող ավտոմեքենաները: Այս մասին հայտնում է Life News-ը:
Օրեր առաջ Google-ը հայտարարել էր ինտերնետ-խանութներից գնումների (գնման նույն օրը) առաքման ծառայության մասին: Որոշ տվյալներով՝ ընկերությունը ծրագրում է այդ գործում ներդնել իր Google Car-ը:
Օգուտն ակնհայտ է: Էլեկտրոնային վարորդին պետք չէ գիշերվա համար արտաժամյա վճարել: Ինչպես ցույց է տվել պրակտիկան, հենց այդ ժամերին են լինում ամենաշատ պատվերները:
Google-ը ներկայում առաքում է իրականացնում միայն Սան Ֆրանցիսկոյի տարածքում: Google Car-ի ներդրումը, ամենայն հավանականությամբ, կիրականացվի հենց այնտեղ: Ամերիկյան օրենքները թույլ են տալիս առանց վարորդի մեքենաներ շահագործել միայն Կալիֆոռնիայում, Նևադայում և Ֆլորիդայում:









































