Չինաստանում դատարանն ութ տարվա ազատազրկման է դատապարտել մի տղամարդու, որը փորձել է ստեղծել ընդդիմադիր կուսակցություն և համացանցում քննադատել է երկրում իշխող Կոմունիստական կուսակցությանը,- գրում է Reuters-ը:
Դատապարտյալի փաստաբանի խոսքերով՝ 27-ամյա տղամարդուն մեղավոր են ճանաչել պետական իշխանության տապալման փորձի մեջ:
Կուսակցությունը, որը նա ցանկանում էր ստեղծել, կոչվել է «Չինաստանի հանրապետական կուսակցություն», որը համացանցում մնացել է ընդամենը մեկ օր:
«Ցաո Հայբոն չի հասկանում չինական քաղաքականությունը: Մեր կարծիքով՝ նա անգիտակից երեխա է, նա չի հասկացել, որ կուսակցությունն իրեն այդքան լուրջ կվերաբերվի»,- ընդգծել է փաստաբանը:
Նա նաև նշել է, որ ոստիկանությունը Հայբոյի մտադրությունների մասին իմացել է նամակից, որը վերջինս ուղարկել է իր ընկերոջը հաղորդագրությունների փոխանցման հայտնի սերվերներից մեկով:








































