Facebook հայտնի սոցիալական կայքի դիզայնը կփոխվի. Timeline-ը կպատկերվի մի սյունակով:
Facebook-ի աշխատակիցները հաստատել են օգտատերերի անձնական էջի նոր դիզայնի թեստավորման մասին տեղեկատվությունը: Timeline-ն այսուհետ կպատկերվի հաղորդագրությունների մի սյունակով, այլ ոչ թե երկու՝ ինչպես նախկինում էր:
Նոր ֆորմատը տեղեկատվությունն ավելի ընկալելի կդարձնի: Թեստավորման ավարտից հետո նոր դիզայնը հասանելի կլինի սոցիալական ցանցի բոլոր օգտատերերին: