Հոլանդացի մասնագետ Լուի վան Գալը առաջիկա մեկ օրվա ընթացքում կնշանակվի «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզչի պաշտոնում: Այդ մասին հայտնում է The Guardian-ը:
Կողմերն արդեն համաձայնեցրել են պայմանագրի պայմանները և պատրաստ են հայտարարել այդ մասին: Այդպիսով, հոլանդացին ակումբում աշխատանքի կանցնի հաջորդ մրցաշրջանից: Այժմ մասնագետը նախապատրաստում է Հոլանդիայի հավաքականն աշխարհի առաջնությանը:
Նշենք, որ վան Գալի մարզչական շտաբում կընդգրկվի «կարմիր սատանաներ»-ի գլխավոր մարզչի ներկայիս պաշտոնակատար Ռայան Գիգզը:





































