Ամերիկյան կարգավորիչ մարմինները որոշում են կայացրել տուգանել Մեծ Բրիտանիայի խոշորագույն բանկերից մեկին՝ Barclays-ին, ռեկորդային չափով՝ 469.9 միլիոն դոլարով:
ԱՄՆ-ի էլեկտրաէներգիայի շուկայի կարգավորման դաշնային հանձնաժողովը (FERC), հետաքննության արդյունքների համաձայն, որոշում է կայացրել տուգանել բանկին Կալիֆոռնիայի էլեկտրաէներգիայի շուկայում գների մանիպուլյացիայի համար: Ինչպես նշվում է FERC-ի հայտարարության մեջ, այս շուկայում բանկի առևտրի ծավալները թույլ են տվել ազդել էլեկտրաէներգիայի բորսայի գների վրա:
Այսպիսով, բանկը պարտավորվում է վճարել մոտ 435 միլիոն դոլար ԱՄՆ արևմտյան նահանգներում էլեկտրաէներգիայի գների մանիպուլացման կոորդինացված համակարգում մասնակցության համար և ևս 34,9 միլիոն դոլար՝ մանիպուլյացիայի միջոցով ստացված եկամուտների դիմաց: 18 միլիոն դոլարի չափով տուգանվելու են նաև բանկի չորս թրեյդերներ, որոնք անմիջական մասնակցություն են ունեցել էլեկտրաէներգիայի շուկայում գների մանիպուլյացիայի մեջ:









































