Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Չեզարե Պրանդելին խոսել է ազգային ընտրանու՝ առաջիկա աշխարհի առաջնությունում գլխավոր նպատակների մասին:
Իտալիայի հավաքականը միևնույն խմբում է ընդգրկվել Անգլիայի, Ուրուգվայի և Կոստա-Ռիկայի ընտրանիների հետ:
«Մեր երկրպագուներն իրավունք ունեն երազել, առջևում «Մունդիալ»-ն է: Իտալիայի հավաքականի առաջին նպատակը խմբից դուրս գալն է:
Կարելի է երազել, երբ դուրս գանք փլեյ-օֆֆ: Բայց սկզբից պետք է անել դա: Պետք է հասկանալ, որ բարդ խմբում ենք հայտնվել»,- հայտարարել է Պրանդելին:








































