Thursday, 18 06 2026
15:50
Ամերիկյան զորքերը որոշ ժամանակ կմնան Պարսից ծոցի տարածաշրջանում․ Թրամփ
15:30
Շվեդիան 108 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինայի համար զենք գնելու նպատակով
15:20
Հայկական լոլիկը կարտահանվի Եվրոպա
15:10
Իրանի և Իտալիայի ԱԳ նախարարները քննարկել են ԱՄՆ-Իրան փոխըմբռնման հուշագիրը
Ֆիդանի պատասխանը ավելի շատ հարցեր է ծնում, քան պարզաբանում հայ-թուրքական կարգավորումը
14:50
Գերմանիայի նավերն ընթանում են դեպի Կարմիր ծով՝ Հորմուզի նեղուցում հնարավոր առաքելության համար
Կարեն Սարգսյանը որոնվում է որպես անհետ կորած
Հարվածները չեն մոտեցնում Պուտին-Զելենսկու անձնական շփումները. Ուշակով
Սևանա լճի ափամերձ 60 հողամասերում ապամոնտաժվել է 162 ապօրինի շենք-շինություն
14:10
Սադրանքները կարող են վատ հետևանքներ ունենալ. Լուկաշենկո
Վերահաստատվել է Հայաստանի հանձնառությունը՝ աջակցել ճգնաժամերից տուժած անձանց պաշտպանությանն ուղղված միջազգային ջանքերին
Մոսկովյան օդանավակայանները կաթվածահար են անօդաչուների հարձակումից հետո
2027 թվականից կգործի նոր ծրագիր. պետությունը կաջակցի գործատուներին
Լիբանանը հայտնել է իսրայելական հարվածներից 58 նոր զոհի մասին
Բացահայտվել են հանցավոր կազմակերպության կազմում առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացման դեպքեր. 1 անձի մասով նախաքննությունն ավարտվել է
13:10
Գրոսին չի բացառել իր ներկայությունը ԱՄՆ-ի և Իրանի բանակցություններին
Հայաստան՝ Իրանից թմրամիջոցների ներմուծման փորձը բացահայտվել է
12:50
ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ի հետ կքննարկի պաշտպանական ծախսերի ավելացման հարցը. Հեգսեթ
Ընտրություններին արձանագրած ՔՊ-ի արդյունքներն անխոցելիորեն լեգիտիմ են․ Փաշինյան
12:40
Ucom-ը և Իմփաքթ Հաբ Երևանը շարունակում են աջակցել կանաչ ստարտափների զարգացմանը Հայաստանում
Մեր ներքաղաքական կյանքը որևէ մեկի հետ չենք քննարկում․ վարչապետը՝ Գրիգորյան-Հաջիև հանդիպման մասին
12:30
Իրանը հայտարարել է, որ Շվեյցարիայում նոր բանակցությունների հարցը քննարկվում է
Իհարկե դժգոհ են․ ընդդիմության օգտին 70%-ը քվեարկել է ընտրակաշառքով. Փաշինյան
Նարեկ Մկրտչյանը Բրուքինգս ինստիտուտի և ուղեղային այլ կենտրոնների ներկայացուցիչների հետ ՀՀ-ում հաստատված խաղաղության գործընթացին առնչվող հարցեր է քննարկել
ԵԱՏՄ միջկառավարական հանձնաժողովի նիստ կա նախատեսված, որին մասնակցություն կունենամ․ Փաշինյան
12:10
Շվեյցարիայի ԱԳՆ-ն հաստատել է
Ռուսաստանյան օլիգարխիան՝ հատուկ ծառայությունների թիրախ
ՄՔԾ պետը Identity Week Europe-2026 միջազգային ցուցահանդեսում ներկայացրել է ՀՀ քաղաքացու նոր կենսաչափական նույնականացման քարտը
Անորակ ապրանք արտահանելը ինքնիշխանության հաշվին անտրամաբանական է․ վարչապետը՝ չափորոշիչների մասին
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը

Նոր կառավարությունը երեք անգամ հարուստ է նախորդից. «168 Ժամ»

«168 ժամ» թերթը գրում է. «Նոր կառավարության անդամների դրամական միջոցները 3 անգամ գերազանցում են նախորդ կառավարությանը։ Ներկայիս կառավարության անդամները` իրենց ամուսինների հետ, ունեն շուրջ 24 միլիոն դոլարին համարժեք դրամական միջոցներ, որոնք պահվում են դրամով, դոլարով և եվրոյով։ Նախորդ կառավարության «ունեցվածքը»` գումարային արտահայտությամբ` 8.3 միլիոն դոլար էր։

Ընդ որում, նոր նախարարներից երկուսի հայտարարագրերը դեռ հրապարակված չեն. խոսքը վերաբերում է առողջապահության նախարար Արմեն Մուրադյանին և սպորտի նախարար Գաբրիել Ղազարյանին։ Այսինքն, նրանց տվյալները հաշվի առնելու պարագայում տարբերությունն էլ ավելի կմեծանա։

Նախարարներն իրենց խնայողությունները պահում են հիմնականում ամերիկյան դոլարով (23 միլիոնից 16-ն ԱՄՆ դոլարով է)։

Եվս մի հետաքրքիր օրինաչափություն։ Վարչապետն ու նոր նշանակված բոլոր նախարարներն ավելի հարուստ են, քան նրանց նախկինները։ Հովիկ Աբրահամյանն, ինչպես նշեցինք, իր կնոջ հետ միասին ունի 6.1 միլիոն դոլար, մինչդեռ Տիգրան Սարգսյանի և նրա կնոջ դրամական միջոցները 1.1 միլիոն դոլար էին կազմում։ Կամ, օրինակ` բնապահպանության ներկայիս նախարար Արամայիս Գրիգորյանը, ըստ հայտարարագրի, ունի 3.7 միլիոն դոլար` Արամ Հարությունյանի 953.9 հազարի դիմաց։

Ամենահարուստ նախարարը ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանն է, նա և իր կինը միասին հայտարարագրել են 5.7 միլիոն դոլար և 452 միլիոն դրամ։ Երկրորդ տեղում վարչապետ Հովիկ Աբրահամյանն է։ Երրորդը` բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը։ Նորանշանակների թվում 1 միլիոն դոլարից ավելի դրամական միջոցներ է հայտարարագրել նաև արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը»:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում