Եգիպտոսի նախագահական ընտրություններում պաշտպանության նախկին նախարար Աբդել Ֆաթահ Ալ-Սիսի հաղթանակի դեպքում «Մուսուլման եղբայրներ» ասոցիացիան լիովին կդադարեցնի իր գործունեությունը: Այս մասին իր առաջին հեռուստահարցազրույցում հայտարարել է մարշալը՝ փոխանցում է RIA Novosti-ն:
Նախկին զինվորականը, ով նախկինում երբեք չէր երևացել հեռուստատեսային տաղավարներում, երկուշաբթի երեկոյան մեծ հարցազրույց է տվել Եգիպտոսի երկու առաջատար կոմերցիոն հեռուստաալիքներին:
Լրագրողների հետ մոտ 1 ժամ տևած զրույցի ընթացքում նա խոսել է բանակում հայտնվելու, ամուսնության, երեխաների մասին: Անդրադառնալով իր հետագա պլաններին՝ նա ասել է. «Իմ նախագահության շրջանում չի լինի նման հասկացություն՝ «Մուսուլման եղբայրներ» ասոցիացիա: Սակայն իմ հայացքները չեն նշանակում, որ ես դեմ եմ իսլամական կրոնին»:
«Այդ ես չեմ վերջ տվել «Մուսուլման եղբայրներ» ասոցիացիային, դա արել է եգիպտացի ժողովուրդը. նման գաղափարախոսությամբ կազմակերպությունն այլևս չի կարող գոյություն ունենալ, եգիպտացիները կայացրել են իրենց վճիռը»,- ասել է երկրի նախագահի թեկնածուն:









































