Քանդակագործ Մարկ Չաթերլիի Blue Human Condition քանդակը, որը գտնվում է ԱՄՆ Միչիգան նահանգի Ադրիան քաղաքում, ապշեցրել է քաղաքի բնակիչներին: Նրանց կարծիքով` քանդակը խմբակային սեքսի տեսարան է հիշեցնում, մինչդեռ հեղինակն իր աշխատանքը նվիրել է փոխօգնության վերաբերյալ քաղաքային ծրագրին: Այս մասին գրում է Lenta.ru-ն:
Քանդակը, որտեղ անսեռ մարդիկ են պատկերված, տեղի հոգևոր հովիվը «զզվանք» է համարել: Սակայն, ոչ բոլորն են միանշանակ արձագանքել: Այնուամենայնիվ, որոշվել է քանդակը ծածկել կտորով և տեղափոխել քիչ հայտնի զբոսայգի:
Քանդակագործը զայրացել է այս որոշմամբ` ասելով, որ ինքը քանդակել է հոգու պատկերը։









































