Եվրոպան Ուկրաինայում պետք է «խաղաղություն և կայունություն» ապահովի, քանի որ դա հենց եվրոպացիների շահերից է բխում, և ոչ թե Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանի: Այս մասին գրում է ITAR-TASS-ը` վկայակոչելով Հռոմում տարածված իտալացի ձեռնարկատերերի և զբոսաշրջային գործակալությունների նամակը` 43 ստորագրությամբ:
«Խոսել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների հետագա խստացման մասին՝ անախրոնիզմ է պատմության ներկայիս փուլի համար, երբ տնտեսությունը` ոչ միայն էներգակիներին մատակարարումը, մարդկային շփումները, բազմաթիվ խառնամուսնությունների առկայությունը, այդ պատժամիջոցները կշրջեն հենց իրենց` եվրոպացիների դեմ»,-ասվում է փաստաթղթում:










































