Լոնդոնի «Չեսլի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտարարել է, որ ակումբին մարդասպանի բնազդով հարձակվող է անհրաժեշտ: Պորտուգալացի մասնագետը նշել է, որ «Չելսի»-ն կփորձի իրականացնել համապաստախան տարնսֆերները արդեն այս ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ:
«Մենք պետք է փորձենք ավելի լավը դառնալ: Մեզ մարդասպանի բնազդով հարձակվող է անհրաժեշտ: Մեզ անհրաժեշտ է գոլերի ավելի մեծ քանակ, որը «Չելսի»-ին նոր մակարդակի կբարձրացնի: Սա այն է, ինչը մեր ակումբը կփորձի անել՝ հարգելով այն փաստը, որ մենք արդեն ունենք շատ լավ հարձակվողներ»,- Մոուրինյոի խոսքերն է փոխանցում Goal.com-ը:
Հարկ է նշել, որ Անգլիայի ընացիկ առաջնությունում «Չելսի»-ն խփել է 69 գոլ, մինչևդեռ մրցաշարային աղյուսակը գլխավորող «Մանչեսթեր Սիթի»-ն և «Լիվերպուլ»-ը խփել են 96-ական գնդակ:







































