Խոսքի գերիշխող մոդելը ենթադրում է, որ մարդը նախ ծրագրում է, թե ինչ պետք է ասի, ապա` բարձրաձայն արտաբերում: Սակայն դա այնքան էլ հաճախ տեղի չի ունենում, որքան կցանկանայինք: Երբեմն մենք անհրաժեշտ խոսքը ձևավորում ենք արդեն մեր իսկ արտաբերած խոսքերը լսելիս, գրում է Vesti.ru-ն:
Այս երևույթն ուսումնասիրել են հոգեբան Անդրեաս Լինդը և նրա գործընկերները:
«Եթե մենք համեմատենք այն, ինչ ասել ենք, և այն, ինչ մտադրվել էինք ասել, ապա ուղեղը կնկատի յուրաքանչյուր անհամապատասխանություն: Սակայն եթե լսողական փոխադարձ կապը հիմնականում, այսպես ասած, քննարկում է ասված խոսքերը, ապա վերոնշյալ երևույթը կարող է աննկատ մնալ»,- ասել է հոգեբանը:
Այս երևույթն է ապացուցում նաև նրանց անցկացրած փորձաքննությունը:










































