Ֆրանսիական ՊՍԺ-ի և Շվեդիայի ազգային հավաքականի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը հայտարարել է, որ չի լարվում այն բանի համար, որ դեռևս նրան չի հաջողվել հաղթել Չեմպիոնների լիգայում՝ չնայած շատ այլ տիտղոսներ ունենալուն: Բացի այդ Իբրահիմովիչը օրինակ է բերել բրազիլացի լեգենդար հարձակվող Ռոնալդոյին, որին համարում է իր սիրած ֆուտբոլիստը:
«Հարցնում եք՝ կհաղթի՞ արդյոք ՊՍԺ-ն Չեմպիոնների լիգայում: Ես հույս ունեմ, որ կհաղթի: Բայց եթե վաղը ես դադարեմ ֆուտբոլ խաղալ, չէի համարի, որ իմ կարիերայն հաջողված չէ Չեմպիոնների լիգայի գավաթի բացակայության պատճառով: Հակառակը՝ իմ կարիերան անհավատալի է: Ես վայելել եմ այն և շարունակում եմ վայելել:
Իմ սիրած ֆուտբոլիստը Ռոնալդոն է՝ բրազիլացին՝ «ֆենոմեն» մականունով: Եվ նա նույնպես չի հաղթել Չեմպիոնների լիգայում: Այդ պատճառով ես չեմ լարվում»,- Իբրահիմովիչի խոսքերն է փոխանցում ֆրանսիական մամուլը:






































