Sunday, 05 07 2026
Գեղարքունիքի մարզում 34-ամյա տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Ի՞նչ է թվայնացումը և ինչո՞ւ է այն կարևոր. Մխիթար Հայրապետյան
Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, իսկ նրա ուղեծրային արագությունը կնվազի մինչև տարվա նվազագույն արժեքը
23:30
Փոթորիկ, շոգ և նախընտրական կոչեր. ինչպես Թրամփը նշեց ԱՄՆ-ի 250-ամյակը
Շաբաթվա ընթացքում ԱԺ են այցելել մայրաքաղաքի և մարզերի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ
23:10
40 տարի անց բացահայտվեց Անտարկտիդայի «լուռ վկան»
Բեռնատար ավտոմեքենան մկրատաձև դիրք էր ընդունել և փակել ճանապարհը
Վարդավառի ողջ օրվա ռիթմը՝ սիրված արտիստների մասնակցությամբ
Տիգրան Ավինյանը Հաղթանակ կամրջի վրա փրկել է տղամարդու կյանքը, ով սպառնում էր ցած նետվել
22:30
Hugo Spritz կոկտեյլը գերազանցում է Aperol Spritz-ին
Հայաստանի բասկետբոլի Մ16 հավաքականը փայլուն մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում
22:10
«The Box»-ը ճանաչվել է Մեծ Բրիտանիայի տարվա լավագույն թանգարան
ԱՄՆ֊ն և ԵՄ-ն ունեն ռազմավարական կոնսենսուս՝ Հայաստանը ներգրավելու տրանսատլանտյան համակարգում
21:50
​«Սուպերաղջիկը» դարձել է DC Studios-ի երկրորդ խոշոր ֆիլմը
ՍԴ առաջարկները կկանխորոշեն «ընդդիմության» պատասխանատվությունն առաջիկայում
21:30
Գաուդիի չկառուցված երկնաքերը «կենդանանում է» 118 տարի անց
Իսրայելը և Թուրքիան առայժմ ձեռնպահ կմնան բախումներից՝ հետևելով Իրանի շուրջ զարգացումներին
21:09
Արեգակի վրա ամենամեծ արևաբծերի խումբն է ձևավորվել
Հունիսի 7-ին Հայաստանում «անկախության երկրորդ հանրաքվե է կայացել»
20:45
ՕՊԵԿ+-ը կմեծացնի նավթի արդյունահանումը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատությունից
Անկարան շարունակում է Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղու կառուցումը. թուրք նախարար
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:45
Ուկրաինան մերժել է Կոնստանտինովկայում զինծառայողների դիերի փոխանցման՝ ՌԴ առաջարկը․ ՌԴ ՊՆ
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
18:15
321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար

Պետք է խուսափենք նախկինում թույլ տված բոլոր սխալները կրկնելուց. Գագիկ Բեգլարյան

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը մայիսի 5-ին հանդիպել է Ասիական զարգացման բանկի /ԱԶԲ/ ներկայացուցիչներին՝ Կենտրոնական և Արևմտյան տարածաշրջանի /CWTC/ տրանսպորտային վարչության տնօրեն Քսյաոհոնգ Յանգի գլխավորությամբ:

ԱԶԲ-ն իրականացնում է «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ներդրումային ծրագրի 500 միլիոն ԱՄՆ դոլարի ֆինանսավորումը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են «Հյուսիս-հարավ» ծրագրի ընթացքը, ծրագրի շրջանակներում կատարվող հողերի օտարման գործընթացը, ինչպես նաև հարավային հատվածի տեխնիկատնտեսական ուսումնասիրությանն ու նախնական նախագծերին առնչվող հարցերը:

Գագիկ Բեգլարյանը կարևորել է հաջորդ տրանշերի նախապատրաստական և տեխնիկական աշխատանքների արագ կազմակերպումը: Նախարարն ընդգծել է, որ շատ կարևոր է արագացնել Երրորդ տրանշի ֆինանսավորումը, ինչը հնարավորություն կտա Հյուսիս-հարավ 500 կմ ճանապարհի հարավային մասում(ընդգրկում է Արտաշատ-Քաջարան ճանապարհահատվածը) վերջնականապես ընտրել ճանապարհի ծրագիծը, կատարել տեխնիկատնտեսական հիմնավորում և ապահովել նախագծային աշխատանքների ամբողջական ավարտը:

Ծրագրի համաֆինանսավորման գործընթացում կարևորելով ԱԶԲ-ի առաջնային դերը մյուս բանկերի հետ համագործակցության շրջանակում ՝ Գագիկ Բեգլարյանը նշել է, որ ԱԶԲ-ի հետ համագործակցության շնորհիվ ծրագիրն ընթանում է բնականոն հունով և նկատվում է էական առաջընթաց:

«Ամեն ինչ անելու ենք, որպեսզի Հայաստանի համար կարևորագույն նշանակություն ունեցող այս ծրագիրը որակով և ժամանակին ավարտին հասցնենք: Մենք պետք է խուսափենք նախկինում թույլ տված բոլոր սխալները կրկնելուց»,-ասաց նախարարը:

Քսյաոհոնգ Յանգն ընդգծել է, որ իր նախորդ այցից հետո նկատվում են դրական տեղաշարժեր, աշխատանքներն արագացվել են:

Տրանշ 1-ում, որն ընդգրկում է Արտաշատ-Երևան և Երևան-Աշտարակ հատվածները, իրականացվել են ճանապարհի աջակողմյան մասին մոտ 30 կմ հատվածի ծածկի բետոնացման աշխատանքները: Վերջնական չեն ավարտվել կարերի իրականացումը և ստուգված ու հանված չէ մակերեսի ընդհանուր հարթության ցուցանիշը: Ձմեռային դադարից հետո փետրվարի վերջին վերսկսվել են Երևան-Արտաշատ ճանապարհահատվածի ծածկի բետոնապատման աշխատանքները, իսկ Երևան-Աշտարակում բետոնի աշխատանքները վերսկսվել են մարտին:

Տրանշ 2-ում, որն ընդգրկում է Աշտարակ-Թալին հատվածները, 1-ին հատվածում չորս շինտեղամասերում մեկնարկել են հողային աշխատանքները: Կապալառուն շարունակում է մնացած ենթահատվածները հնագիտական գտածոներից մաքրելու աշխատանքները, որոնց մոտ 90 տոկոսն ավարտվել են: Դեռ առկա են 10 տոկոսի չափով չօտարված հողեր: Օտարման գործընթացը շարունակվում է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում