Մադրիդի «Ռեալ»-ի և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն Իսպանիայի մայրաքաղաքում կայացած հանդիսավոր արարողության ժամանակ ներկայացրել է իր նոր խաղակոշիկները:
Դրանք պատրաստվել են աշխարհահռչակ Nike ընկերության կողմից, որի գովազդային դեմքը հանդիսանում է հենց «Ոսկե գնդակ»-ի կրկնակի դափնեկիրը: Նոր խաղակոշիկներն իրենց մեջ բազմաթիվ նորարարություններ են պարունակում, որոնք միտված են օգտագործման ընթացքում առավել հարմարավետության և արդյունավետության հասնելուն:
Ռոնալդուն դրանցով հանդես է գալու ամռանը Բրազիլիայում կայանալիք աշխարհի առաջնությունում:









































