Կատալոնական «Բարսելոնա»-ն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո պատրաստվում է հրաժեշտ տալ թիմի միանգամից 5 ֆուտբոլիստների:
Sport պարբերականի հաղորդման համաձայն` այս ամռանն իրենց համար նոր ակումբներ են փնտրելու դարպասապահներ Խոսե Մանուել Պինտոն ու Օյեր Օլազաբալը, կիսապաշտպան Ջոնաթան Դոս Սանտոսը և հարձակվողներ Իբրահիմ Աֆելայն ու Իսաակ Կուենկան:
Հիշեցնենք` շրջանառվում են նաև ասեկոսեներ, որ զբաղեցրած պաշտոնից հեռանալու է գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոն, ում Իսպանիայի գործող չեմպիոնի մարզչական նստարանին, ամենայն հավանականությամբ, կփոխարինի Լուիս Էնրիկեն:







































