Իսպանացի թենիսիստ, աշխարհի առաջին ռակետ Ռաֆայել Նադալը ողբերգություն չի համարում վերջին շրջանի անհաջող ելույթները: Նա չէր կարողացել հաջողության հասնել Մոնտե Կարլոյի ու Բարսելոնայի մրցաշարերում:
«Պարտվելիս բավականին բարդ շրջան ես ապրում: Իրականությունն այն է, որ չեմ հաղթել Բարսելոնայի ու Մոնտե Կարլոյի մրցաշարերում:
Մադրիդ եմ եկել հաղթելու համար: Չեմ կարծում, որ պետք է լուրջ փոփոխություններ կատարել: Աշխատում եմ մանրուքների վրա, որը կարող է արդյունք ապահովել»,- հայտարարել է 27-ամյա Նադալը:








































