Վրաստանում կքննարկվեն Հարավային Կովկասում կայունության հարցերը: Այս մասին Վրաստան այցից առաջ լրագրողներին ասել է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը, երկուշաբթի հայտնում է թուրքական TRT Haber հեռուստաալիքը:
Գյուլի խոսքերով՝ Վրաստան այցի շրջանակներում կքննարկվեն նաև տնտեսական և տարածաշրջանային անվտանգության հարցեր:
Կհանդիպեն Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի նախագահները:









































