Monday, 22 06 2026
21:30
Պակիստանի պաշտպանության նախարարը պատերազմով է սպառնացել Հնդկաստանին
ՍԴ որոշումից անկախ՝ խնդիրները մնալու են ներքին և արտաքին կոնտեքստում. նոր ընտրությունն անհրաժեշտ է
Մեկ օրում ոչնչացվել է 734 ԱԹՍ. ՌԴ ՊՆ
Իրանա-ամերիկյան «էական առաջընթացը» և Իրանի միջուկային ծրագրի «ականը»
Լիբանանի նախագահն ամերիկացի և կատարցի պաշտոնյաների հետ քննարկել է Իսրայելի հետ հրադադարի վերաբերյալ հարցեր
ՄԻՊ հանձնարարությամբ մեկնարկել են մշտադիտարկման այցերը ՔԿՀ-ներ՝ ընտրական գործընթացի շրջանակում ազատազրկված անձանց իրավունքների ապահովման նպատակով
20:30
Իրանի ԱԳ փոխնախարարը կգլխավորի փորձագիտական ​​​​խումբն ԱՄՆ-ի հետ բանակցություններում. ISNA
Ավշար բնակավայրի Հ. Շիրազի փողոցում գտնվող հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
20:10
Թրամփը և Ռուբիոն շնորհավորել են դե լա Էսպրիելյային Կոլումբիայում նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
20:00
Վազորդ Երվանդ Մկրտչյանը՝ Բալկանյան երկրների առաջնության հաղթող, Ռազմիկ Ղազարյանը՝ արծաթե մեդալակիր
19:50
ԻՀՊԿ-ն Իսրայելին սպառնացել է պարտությամբ
Դեմենցիայի վաղ ախտանշանները. ինչպե՞ս տարբերել այն տարիքային բնականոն փոփոխություններից
Լիբանանում իսրայելական հարվածների զոհերի թիվը գերազանցել է 4100-ը
Կառավարության անդամների երդման տեքստը փոփոխվելու է
19:20
Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը դարձել է 2026 Chicago Summer Open դասական և կայծակնային շախմատի մրցաշարերի հաղթող
19:10
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ՌԴ սատելիտները սպասում են ցուցումի. իսկ Կրեմլը չգիտի ինչ անել ՀՀ ընտրությունների արդյունքների հետ
18:50
Հայազգի սուսերամարտիկը՝ Եվրոպայի առաջնության մեդալակիր
Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով միջգերատեսչական հանձնաժողովը հերթական նիստն է անցկացրել
18:43
Հորմուզի նեղուցի արևելյան հատվածում ավելի քան 400 խոշոր նավ է կուտակվել
Կարմիր գրքի տեսակների մասին տեղեկատվությունը հասանելի է նոր հավելվածով
ՄԻԵԴ վճիռը քառօրյա պատերազմի գործով առաջինն է, բայց ոչ՝ վերջինը. նոր ակտեր կլինեն
18:36
ԱՄՆ-ը Իրանին 60-օրյա թույլտվություն է տրամադրել նավթի արտահանման համար
Կառավարությունը ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերը հանրային գերակա շահ կճանաչի
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
Ռուսաստանում սահմանափակում են վառելիքի առցանց վաճառքի հայտարարությունները
18:30
ԱՄՆ-ն հարվածել է ենթադրաբար թմրանյութեր փոխադրող հերթական նավին. կա 2 զոհ
Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը ցանկանում են, որ Հայաստանը շուտ որոշում կայացնի. Զախարովա
Քննարկվել են «Մեղրի» ազատ տնտեսական գոտու վիճակն ու զարգացման ուղղությունները
18:24
Աշխարհի առաջնություն 2026-ում գրանցվել է պատմական ռեկորդ

ԱՊՊԱ-ի 10% շահույթը կբավարարեր թոշակների բարձրացման համար. Հ. Բագրատյան

«Տպավորված եմ Ձեր պատասխաններից, բայց կառավարությունը առկա հնարավորությունների պարագայում չի գտել ճիշտ լուծումները»,- այսօր ԱԺ առողջապահության, մայրության և մանկության ու ֆինանսավարկային և բյուջետային մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2013 թ. բյուջեի քննարկումների ժամանակ հայտարարեց պատգամավոր Հրանտ Բագրատյանը։

Նշելով, որ այս տարի սոցիալական փաթեթ է իրականացվել 120 հազար մարդու համար, հաջորդ տարվա համար այդ թիվը 30 հազարով կավելանա, Հ. Բագրատյանը հետաքրքրվեց ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանից, թե այդ գումարը բյուջեում որտե՞ղ է արտահայտվել, նաև հետաքրքրվեց, թե փոխնախարարն ինչպե՞ս է վերաբերվում ԱՊՊԱ-ին, որը ի սկզբանե եղել է մոնոպոլ, և հիմա դրան ավելացել է առողջապահության ապահովագրությունը, որտեղ նույնպես գները որոշում է Կենտրոնական բանկը, այսինքն՝ ի վերուստ ինչ-որ մարդկանց շահույթներ են ապահովվում։ «ԱՊՊԱ-ի 10% շահույթի մասին է ասվում, որը կբավարարեր թոշակների բարձրացման համար»,- նկատեց պատգամավորը։

Պ. Սաֆարյանը նշեց, որ հատկացումները փաթեթով 1.5 մլրդ-ով ավելացել են նախորդ տարվա համեմատ, սոցփաթեթում առողջապահության մասնաբաժինը արտացոլված է սոցիալական ծախսերի մեջ և հատկացումների կեսից ավելին առողջապահության ծախսերն են։ Ըստ նրա՝ շատ էական չէ, թե որ դասակարգման մեջ է այդ ցուցանիշը, և եթե առաջարկ լինի, կարելի է փոխել։

Պ. Սաֆարյանը փորձեց խուսափել կամ հետաձգել հարցի քննարկումը՝ նշելով, որ ապահովագրության հարցը սոցիալական ոլորտի քննարկման ժամանակ է ներկայացվելու, և ճիշտ կլիներ՝ այն ժամանակ անդրադառնային այդ հարցին։ Ի վերջո, փոխնախարարը տեղեկացրեց, որ սոցփաթեթից օգտվողների շրջանակն ընդլայնվել է՝ ընդգրկվել են նաև հավաքարաներին, տեխնիկական աշխատողներին։ Պ. Սաֆարյանի խոսքվ՝ մոտ 10 մլրդ դրամ կգնա առողջապահությանը, և ոլորտը ՀՆԱ մեջ 1.54%-ից հաջորդ տարի դառնալու է 1.55%։

Սաֆարյանը կարևոր խնդիրներից մեկը համարեց առողջապահությանն ավելի շատ գումարներ հատկացնելը. 20-30 մլրդի կարիք կա, որպեսզի մոտենանք աշխարհի միջիններին։ Ըստ փոխանախարարի՝ սոցիալական անապահով մի խավ կա, որ առողջապահական ծրագրերից չի օգտվում, իսկ նրանց ծրագրերում ընդգրկելու համար մոտ 4 մլրդ դրամ է պահանջվում։

Հ. Բագրատյանը նկատեց, որ զարգացած երկրներում առողջապահությունը ՀՆԱ մեջ 15% է. «Իմ հաշվարկով՝ Հայաստանում 4.5% է ծախսվում ՀՆԱ-ի, քանի որ 3%-ը բնակչությունն է ծախսում»։

Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում