Գերմանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը հայտնել է, որ վերջին ժամանակաշրջանում մեծ ճնշման է ենթարկվում` զբաղեցրած պաշտոնում: Բունդեսթիմի մարզիչը, սակայն, նշել է, որ աշխատանքը շարունակելու ցանկություն ունի:
«Իսկապես, վերջերս, մեծ ճնշվածություն եմ զգում: Մի քանի տարի հարաբերական հանգիստ եմ աշխատել: Սակայն պետք է նշեմ, որ ես չեմ վախենում և շարունակում եմ աշխատել այնպես, ինչպես նախկինում: Հայտնեմ նաև, որ չեմ խոստանում, թե Գերմանիայի հավաքականը 2014 թվականին աշխարհի չեմպիոն կդառնա»,- ասել է Լյովը:
Ավելի վաղ մարզիչը հայտարարել էր, որ թիմի հաջողության չափանիշը վաստակած տիտղոսները չեն:










































