«Վալենսիա»-ի դեմ խաղից հետո Մադրիդի «Ռեալ»-ի դարպասապահ Դիեգո Լոպեսն ակնարկել է, որ չի ցանկանում փոխել ակումբային գրանցումը:
«Վստահ եմ , որ սա իմ վերջին հանդիպումն էր «Սանտիագո Բեռնաբեու»-ում ընթացիկ մրցաշրջանում: Ես գործող պայմանագիր ունեմ և կշարունակեմ հանդես գալ «Ռեալ»-ի կազմում: Հուսով եմ, որ հնարավորություն կունենամ կարիերաս ավարտել «արքայական ակումբ»-ում:
«Ռեալ»-ի կազմում խաղալն իմ երազանքն է: Ցանկանում եմ մնալ Մադրիդում: Իհարկե, դարպասապահների ռոտացիան այնքան էլ ընդունված չէ: Բայց մենք բոլորս գիտենք, որ Կասիլյասը պետք է նախապատրաստվի Չեմպիոնների Լիգայի եզրափակչին: Հարգում եմ մարզչի որոշումը»,- ասել է Լոպեսը:









































