Ժամացույցների խոշորագույն արտադրող Swatch ընկերությունը բողոք է ներկայացրել Apple-ի դեմ iWatch ապրանքանիշի պատճառով՝ գրում է The Telegraph-ը: Շվեյցարական ընկերությունում կարծում են, որ Apple-ի «խելացի» ժամացույցների անվանումը չափազանց նման է iSwatch ապրանքանիշի անվանը:
Swatch-ում նշել են, որ չեն պատրաստվում Apple-ի դեմ դատական հայց ներկայացնել: Դրա փոխարեն շվեյցարացի արտադրողը բողոքներ է հղել մի քանի երկրների իշխանություններին: Ինչպես հիշեցնում է թերթը, Apple-ը «խելացի» ժամացույցների մշակման մասին պաշտոնապես չի հայտարարել, սակայն արդեն գրանցել է iWatch բրենդը, մասնավորապես՝ Ճապոնիայում, Մեքսիկայում և Թուրքիայում:
Apple-ում մեկնաբանություններից հրաժարվել են:








































