Հռոմում ավարտվել է Վատիկանի անչափահասների պաշտպանության հանձնաժողովի առաջին նիստը, որը ստեղծվել էր Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հրամանով՝ հայտնում է ITAR-TASS-ը:
Ինչպես հայտնել է Վատիկանում աղբյուրը, որոշում է կայացվել պատասխանատվության ենթարկել եպիսկոպոսներին ու մյուս հոգևորականներին, որոնք չեն հայտնում երեխաների նկատմամբ հոգևորականների կողմից սեքսուալ ոտնձգությունների դեպքերի մասին:
Միաժամանակ ընդլայնվել է անչափահասների դեմ հանցագործություն համարվող հասկացությունը: Հանձնաժողովի անդամների կարծիքով՝ գործող եկեղեցական օրենքները այդ ոլորտում հնացել են և անհրաժեշտ է մշակել ավելի հստակ ու արդյունավետ կանոններ՝ այդ լուրջ ու նուրբ խնդիրը լուծելու համար:
Մեկ ամիս առաջ Ֆրանցիսկոսը առաջին անգամ ներողություն խնդրեց երեխաներից կաթոլիկ հոգևորականների հասցրած վնասների համար:












































