Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտիի կարծիքով` թիմի ֆուտբոլիստների հոգնածությունը թույլ չտվեց ավելի լավ արդյունքի հասնել Իսպանիայի առաջնության 36-րդ տուրի շրջանակներում կայացած «Վալնեսիա»-ի դեմ խաղում:
««Վալենսիա»-ի դեմ միշտ դժվար է խաղալ: Ընդհանրապես, չեմպիոնի տիտղոսի համար պայքարող բոլոր երեք թիմերի համար բարդ շաբաթ էր: Կարծում եմ` երբեք Իսպանիայում այսքան հետաքրքիր պայքար չի մղվել չեմպիոնության համար:
Սակայն մի խնդիր ունենք, որին բախվել են նաև «Ատլետիկո»-ն և «Չելսի»-ն: Ֆուտբոլիստները հոգնել են, իսկ դա ազդեցություն է ունենում խաղի վրա»,- ասել է Անչելոտին:








































