Լիբիայի խորհրդարանի փոխխոսնակ Սալեհ Ալ-Մահզունը գործարար Ահմեդ Մաիտիկին հայտարարել է երկրի նոր վարչապետ, հաղորդում է Reuters գործակալությունը։
«Ահմեդ Մաիտիկը պաշտոնապես Լիբիայի նոր վարչապետն է,- հայտարարել է փոխխոսնակը խորհրդարանի կիրակնօրյա նիստին։
Համապատասխան հայտարարությունը որոշ պատգամավորների հավանությանը չի արժանացել, քանի որ նախորդ քվեարկության ժամանակ Մաիտիկը անհրաժեշտ թվով ձայներ չի հավաքել։




































