Երեկ Նյու Յորքում Բեյոնսեն ու Ջեյ Զին գնացել են ոգևորելու իրենց սիրելի «Բրուկլին Նեթս» բասկետոբային թիմին, որը խաղում էր «Տորոնտո Ռապտորսի» հետ։ Հանդիպումն ավարտվել է «Բրուկլինի» հաղթանակով, տեղեկացնում է spletnik–ը։
Ի դեպ, 44-ամյա Ջեյ Զին նախկինում տիրապետում էր «Բրուկլին Նեթսի» բաժնետոմսերի մի մասին, սակայն անցած տարի դրանք վաճառել է։
Խաղի ընթացքում Բեյոնսեն ամուսնու հետ քնքշորեն գրկախառնվել էր, և նրանք ուշի-ուշով հետևում էին խաղին ու փոփկորն էին ուտում։
Նշենք, որ Ջեյ Զին ու Բեյոնսեն պատրաստվում են համատեղ հյուրախաղերի ԱՄՆ-ում և, հնարավոր է, Լոնդոն տեղափոխվելուն։











































