Sunday, 05 07 2026
Գեղարքունիքի մարզում 34-ամյա տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Ի՞նչ է թվայնացումը և ինչո՞ւ է այն կարևոր. Մխիթար Հայրապետյան
Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, իսկ նրա ուղեծրային արագությունը կնվազի մինչև տարվա նվազագույն արժեքը
23:30
Փոթորիկ, շոգ և նախընտրական կոչեր. ինչպես Թրամփը նշեց ԱՄՆ-ի 250-ամյակը
Շաբաթվա ընթացքում ԱԺ են այցելել մայրաքաղաքի և մարզերի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ
23:10
40 տարի անց բացահայտվեց Անտարկտիդայի «լուռ վկան»
Բեռնատար ավտոմեքենան մկրատաձև դիրք էր ընդունել և փակել ճանապարհը
Վարդավառի ողջ օրվա ռիթմը՝ սիրված արտիստների մասնակցությամբ
Տիգրան Ավինյանը Հաղթանակ կամրջի վրա փրկել է տղամարդու կյանքը, ով սպառնում էր ցած նետվել
22:30
Hugo Spritz կոկտեյլը գերազանցում է Aperol Spritz-ին
Հայաստանի բասկետբոլի Մ16 հավաքականը փայլուն մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում
22:10
«The Box»-ը ճանաչվել է Մեծ Բրիտանիայի տարվա լավագույն թանգարան
ԱՄՆ֊ն և ԵՄ-ն ունեն ռազմավարական կոնսենսուս՝ Հայաստանը ներգրավելու տրանսատլանտյան համակարգում
21:50
​«Սուպերաղջիկը» դարձել է DC Studios-ի երկրորդ խոշոր ֆիլմը
ՍԴ առաջարկները կկանխորոշեն «ընդդիմության» պատասխանատվությունն առաջիկայում
21:30
Գաուդիի չկառուցված երկնաքերը «կենդանանում է» 118 տարի անց
Իսրայելը և Թուրքիան առայժմ ձեռնպահ կմնան բախումներից՝ հետևելով Իրանի շուրջ զարգացումներին
21:09
Արեգակի վրա ամենամեծ արևաբծերի խումբն է ձևավորվել
Հունիսի 7-ին Հայաստանում «անկախության երկրորդ հանրաքվե է կայացել»
20:45
ՕՊԵԿ+-ը կմեծացնի նավթի արդյունահանումը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատությունից
Անկարան շարունակում է Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղու կառուցումը. թուրք նախարար
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:45
Ուկրաինան մերժել է Կոնստանտինովկայում զինծառայողների դիերի փոխանցման՝ ՌԴ առաջարկը․ ՌԴ ՊՆ
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
18:15
321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար

Պարզունակ հաշվարկ

Դժվար է կարծել, որ իշխանությունը, Սերժ Սարգսյանը, Հովիկ Աբրահամյանը, կամ որևէ այլ մեկը, չի հասկանում, չի գիտակցում այն պարզ իրողությունը, որ երկրում գործունեության որևէ ոլորտում հարաբերությունների և մշակույթի մակարդակը պայմանավորված է այն մթնոլորտով, որ ձևավորում է իշխանությունը:

Այսինքն` իշխանությունն է պատասխանատու հանրության վարք ու բարքի մակարդակի, հանրության գիտակցության մակարդակի համար: Բայց իշխանության պատասխանատվությունը ոչ թե այն է, որ հանրությանը չեն սովորեցնում, թե ինչ պետք է անել կամ թույլ են տալիս շրջանցել կարգն ու օրենքը, այլ այն, որ իշխանությունը գործնականում չի ստեղծում պայմաններ, երբ բարեկեցության և հարմարավետության գրավականը օրենքը և կարգը պահելն ու հարգելն է, ոչ թե դրանք շրջանցելը: Հենց միայն այն, որ իշխանության ամենաբարձր պաշտոն զբաղեցնող անձինք և նրանց հարազատներն ու ընկերները օրենքի հայտնի շրջանցողներ են, արդեն իսկ հանրության համար բավական է համոզվելու, որ Հայաստանի Հանրապետությունում օրենքը հարգելով ընդամենը յոլա կգնաս, ոչ ավելի:

Կան իհարկե մարդիկ, քաղաքացիներ, որոնք անկախ ամեն ինչից օրինապաշտ են և ի հեճուկս որևէ մեկի կամ որևէ բանի` չեն խախտի որևէ օրենք: Սակայն դա անհատականության խնդիր է, մինչդեռ հանրությունն ամբողջական օրգանիզմ է և թեև ձևավորվում է անհատներով, սակայն ունի իր առանձին, անհատից վեր գտնվող գիտակցությունն ու ենթագիտակցությունը, որը պայմանավորվում է հենց երկրում ձևավորվող մթնոլորտով: Իսկ որևէ մթնոլորտի պատասխանատուն իշխանությունն է:
Եվ հենց դրա գիտակցումն է թերևս, որ իշխանությանը ստիպում է առաջին պլան մղել հանրային անկրթությունն ու անկարգությունը, որպեսզի իշխանության վրայից պատասխանատվությունը դրվի հասարակության վրա: Այսինքն` առաջ է քաշվում հետևյալ զգացումն ու մտայնությունը. «դե ինչ անի իշխանությունը, եթե հասարակությունն է այդպիսին, եթե ամեն մի քաղաքացի է օրինախախտ, չի սիրում կարգ, կանոն, կարմիր լույս, ամրագոտի, հետիոտնային անցում»: Սա բավական հմուտ մշակված, սակայն չափազանց պրիմիտիվ հաշվարկ է:

Դրանով կարելի է, եթե իհարկե կարելի է, երկրում ընդամենը փոխել հանրային պահանջների հունը, դինամիկան, թափը: Բայց պետության որակը և վիճակը ամենևին չի փոխվի: Բայց նաև պարզ է, որ իշխանության առկա քաղաքականության նպատակը հենց հանրային պահանջների ալիքը նվազեցնելն ու հունը ցամաքեցնելն է, այլ ոչ՝ պետության որակը և առկա մթնոլորտը փոխելը: Եթե նպատակը պետության որակը փոխելը լիներ, հանգիստ կթողնեին հասարակությանը, որի վարքը եթե անգամ հարուցում է խնդիրներ, ապա հանդիսանում է միայն ու միայն իշխանության վարքի հետևանք, և պարզապես կնայեին հայելու մեջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում