Մոտ 120 մարդ անհայտ կորել է Բենգալյան ծոցում Բանգլադեշի ափերի մոտ նավի շրջվելու հետևանքով։ Ուղևորների մեծ մասը փախստականներ էին Մյանմայից:
Ինչպես հաղորդում է BBC-ն, տեղի ձկնորսներին հաջողվել է փրկել շրջված նավի ուղևորներից ընդամենը 13-ին։
Նավում հիմնականում եղել են մահմեդականներ` ռախինյա ժողովրդի ներկայացուցիչներ: Ավելի քան 20 հազար մարդ վերջին շաբաթների ընթացքում լքել է Մյանման՝ երկրի արևմտյան Ռախին նահանգում մահմեդականների և բուդդայականների միջև շարունակվող բախումների պատճառով:









































