Չեխիայում բանկերը սկսել են իրենց հաճախորդներին նոր ծառայություններ առաջարկել, ինչը հարյուր հազարավոր ներդրողների կյանքը կհեշտացնի: Բանն այն է, որ բանկերում այսուհետ կգործի առաքման ծառայություն՝ հաճախորդների գումարները հաշվեհամարներից կարող են նաև տուն առաքվել: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Ցանկացողները պետք է միայն զանգահարեն օպերատիվ կենտրոն և գումարների առաքման դիմում ներկայացնեն, որոնք 5 աշխատանքային օրվա ընթացքում կհասցվեն հաճախորդի նշած հասցեով: Սակայն գումարը չպետք է գերազանցի 20 հազար կրոնը (մոտ 1000 դոլար):
Առաջին երկու ամիսների ընթացքում փոստատարները ծառայությունը կիրականացնեն անվճար, իսկ հետո այն կարժենա 65 կրոն (3 դոլարից ավելի) կամ 95 կրոն (4.5 դոլարից ավելի):









































