Ինչպես տեղեկացնում է «Կորյերա դելա սերա» հրատարակությունը, քաղաքի կենտրոնը, ինչպես նաև հանրահայտ Սան Մարկո հրապարակը մեկ մետրով ընկղմվել են ջրի մեջ:
Իշխանությունների կարգադրությամբ քաղաքում բնակիչների և հյուրերի տեղաշարժման համար փայտե տախտակամածներ են դրվել:
Ջրի սեզոնային բարձրացման դեմ պայքարելու համար Վենետիկյան ծովածոցում կառուցվում է «Մովսես» ջրամբարը:
Անցած հանգստյան օրերին ջրի մակարդակը ծովի մակարդակից բարձր էր 125 սմ-ով:
Նշվում է, որ ջրի բարձրանալուց ամենաշատը տուժում է Սան Մարինո հրապարակը: Սակայն այս ջրհեղեղը չի խանգարի Վենետիկյան ավանդական մարաթոնի անցկացմանը: