Ղրիմում հայտարարվել է եռօրյա սուգ՝ ի հիշատակ Օդեսայում և Ուկրաինայի հարավարևելյան այլ շրջաններում զոհվածների: Այս մասին գրում է ITAR-TASS-ը՝ վկայակոչելով Ղրիմի ղեկավարի պաշտոնակատար Սերգեյ Ակսյոնովի հրամանը:
Հրամանում նշվում է, որ մայիսի 3-ին, 4-ին և 5-ին հանրապետությունում հայտարարվում են սգո օրեր՝ հարգելու համար անմեղ զոհերի սխրանքը, ցավակցություն հայտնելու նրանց մտերիմներին ու հարազատներին, մեր համերաշխությունը հայտնելու այդ շրջանների բնակչությանը, ովքեր հերոսաբար պայքարում են հանուն քաղաքակիրթ ընտրության:
Ղրիմի ամբողջ տարածքում իջեցված են պետական դրոշները: Հետաձգվել են բոլոր տոնական միջոցառումները:










































